Օգոստոսի 27 | 14:00 |
Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիա |
Սայաթ-Նովայի պողոտա 1Ա
ՆՐԱ ԵՐԳԵՐԸ
Մտահաղացման հիմքում ընկած են աֆղանացի բանաստեղծ՝ Նադիա Անժումանի հիասքանչ գործերն ու ողբերգական կենսագրությունը, ինչպես նաև ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց հետ հարցազրույցները:
Այս պատմությունը մի մտորում է այն մասին, թե ինչ է իրականում նշանակում ազատ կին լինելը: Դա պարային մի պոեմ է՝ ոգեշնչված Նադիա Անժումանի հրաշալի բանաստեղծություններով: Անժումանն աֆղանացի մի աղջիկ էր, ով երգում էր՝ ռեժիմներին և սահմանափակումներին հակառակ, մի երկրում, որտեղ կանայք չունեն ինքնաարտահայտման և ոչ մի իրավունք, մի կին, ով սպանվեց սեփական ամուսնու կողմից իր կյանքի ամենածաղկուն շրջանում: Ո՞վ էր այդ կինը: Ովքե՞ր են պարզապես ինքնուրույն ապրելու համար ամեն օր պայքարող այն բոլոր կանայք: Կամ նրանք, ովքեր դադարում են կին լինել՝ կին լինելու իրենց իրավունքն ապացուցելու համար: Ի՞նչ են նրանք զգում: Ինչի՞ մասին են երգում: Ի՞նչ է դա՝ կնոջ երգը:
Բեմադրությունը՝ Արա Ասատուրյանի
Երաժշտությունը՝ դասական իրանական երաժշտություն՝ Հոսեին Ալիզադեհի կատարմամբ, Մաքս Ռիխտեր և Balkan Beat Box
Մասնակիցները՝ Կարինա Շիկանյան (պարող), Դավիթ Գրիգորյան (պարող), Ժաննա Հովհակիմյան (դերասան), Էմմա Մանուկյան (դերասան), Արև Հակոբյան (դերասան)
Տևողությունը՝ 20 րոպե
Տարիքային սահմանափակումներ՝ 18+
ЕЕ ПЕСНИ
В основе спектакля лежат прекрасные произведения и трагическая история жизни одной из самых ярких современных поэтесс Востока Надии Анжуман, которую порой называют Гарсиа Лоркой мусульманского мира, а также интервью женщин ставших жертвами домашнего насилия.
Эта постановка – размышление о том, что на самом деле значит быть свободной женщиной.
Это танцевальная поэма, вдохновленная поэтическим даром Надии – простой афганки, которая слагала стихи вопреки режимам и запретам, в стране, где женщинам под страхом смерти запрещено самовыражение, где жестокие родственники вынуждают мужа поэтессы смыть кровью позор молодой жены, позволившей себе опубликовать поэтический сборник… Кем была эта женщина? Кто они – все те женщины, что день за днем вынуждены
бороться за свое существование? Или те, что перестают быть женщиной, чтобы доказать свое право ею быть. Что они чувствуют? О чем поют? И что такое песня женщины?
Хореограф-постановщик: Ара Асатурян
Музыкальное оформление: классическая персидская музыка в исполнении Хуссейна Ализаде, Макс Рихтер и Balkan Beat Box
Исполнители: Карина Шиканян (танцовщица), Давид Григорян (танцовщик), Жанна Ованнисян (актриса), Эмма Манукян (акртиса), Лилит Багдасарян (актриса)
Продолжительность – 20 минут
Возрастная категория – 18+