ОПЕРНАЯ СТУДИЯ ЕРЕВАНСКОЙ КОНСЕРВАТОРИИ, ПР.САЯТ-НОВЫ 1А
25 августа, начало в 20:00
ՍԱ ԻՄ ՏԵՂՆ Է // ЭТО МОЕ МЕСТО
Для меня это оказался очень личный спектакль, рассказывающий о моей личности, о среде, в которой я выросла, и о моменте жизни, в котором нахожусь сейчас
Օգոստոսի 25 | 20:00 |
Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիա |
Սայաթ-Նովայի պողոտա 1Ա

ՍԱ ԻՄ ՏԵՂՆ Է
Քսենիա Բուրմիստրովա, պարուսույց․
«Սա ռեժիսորի հետ համագործակցության իմ առաջին փորձն է։ Ներկայացման ստեղծման ընթացքը կենդանի էր, այն «այստեղ և հիմա»-ի մասին է․ ես խորասուզվում եմ մտորումների, որոնումների մեջ՝ Ելենա Խոլոդովայի առաջարկած տեխնիկաների և մեթոդների միջոցով։ Ինձ համար սա շատ անձնական ստեղծագործություն է, որն ամփոփում է Կրասնոդարում իմ անցկացրած տարիները, աշխատանքը բալետի թատրոնում, մասնակցությունը «Վոզդուխ» պարային ընկերությունում։ Այն պատմում է իմ անհատականության մասին, այն շրջապատի, ուր ես մեծացել եմ, և կյանքի այն պահի, որում գտնվում եմ հիմա»

Ելենա Խոլոդովա, ռեժիսոր․
«Ներկայացման հիմքում է Քսենիայի վավերագրական հարցազրույցների շարքը իր բարեկամների հետ՝ մոր, հոր և քույրերի։ Մենք բացահայտում ենք նյութը երեք տարածություններում՝ անցյալում, ներկայում և ապագայում, ու դրա հետ մեկտեղ առաջարկում մեկ այլ վայր՝ յուրաքանչյուր հանդիսատեսի և դիտորդի անձնական մտորումների համար։ Կոմպոզիտոր Վլադիմիր Բոչարովի ստեղծած երաժշտական կտավը միավորում է մտահղացումը, շարժումն ու «իմ տարածության» մթնոլորտը։ Սա մի կողմից շատ անձնական, կենդանի ստեղծագործություն է, իսկ մյուս կողմից այն հնարավորություն է տալիս հանդիսատեսին հարաբերվել իր սեփական վայրի հետ, զգալ՝ ինչպիսին է այն, և ինչ զգացողություն է դա՝ լինել քո տեղում»

Խորեոգրաֆ/կատարող՝ Քսենիա Բուրմիստրովա (Եկատերինբուրգ, Ռուսաստան)
Ռեժիսոր՝ Ելենա Խոլոդովա
Երաժշտությունը՝ Վլադիմիր Բոչարովի
Տևողությունը՝ 40 րոպե
Տարիքային սահմանափակումներ՝ 12+



Хореограф/исполнитель - Ксения Бурмистрова
«Это мой первый опыт работы в коллаборации с режиссером. Процесс создания был живой, про «здесь и сейчас» — я погружалась в рефлексию, поиски, благодаря техникам и методам, предложенным Еленой Холодовой. Для меня это оказался очень личный спектакль, подводящий итоги моей жизни в Краснодаре, работы в театре балета, участия в танцевальной компании Воздух, рассказывающий о моей личности, о среде, в которой я выросла, и о моменте жизни, в котором нахожусь сейчас».

Елена Холодова — режиссер:
«В основу спектакля легла серия документальных интервью Ксении со своими родственниками; мамой, папой, сестрами. Мы работали с материалом таким образом, чтобы он смог раскрыться в трёх измерениях: настоящего, прошлого и будущего, при этом предлагая зону для личных размышлений каждого зрителя и наблюдателя. Музыкальное полотно, созданное композитором Владимиром Бочаровым, объединило концепцию, движение и атмосферу «моего места». Работа получилась с одной стороны очень личная, живая, с другой стороны — она дает возможность зрителю соприкоснуться со своим собственным местом, почувствовать где оно, и каково это — быть в нем».

Хореограф/исполнитель - Ксения Бурмистрова
Режиссёр - Елена Холодова
Композитор - Владимир Бочаров
Продолжительность: 40 минут
Возрастная категория – 16+
Made on
Tilda