Օգոստոսի 26 | 20:00 | Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիա | Սայաթ-Նովայի պողոտա 1Ա
ԲԱԲԵԼՈՆ
Խորեոգրաֆ-բեմադրիչներ՝ Արման Բալմանուկյան (Հայաստան) և Վալերիա Կասպարովա (Ռուսաստան, Հայաստան)
Երաժշտությունը՝ Max Richter, Hogh, G. Gurdjieff, Emptyset և այլք
Լուսային ձևավորումը՝ Սամվել Մալերյանի
Կատարողներ՝ Balmanukyan Dance Project, Kannon Dance Project
Տևողությունը՝ 40 րոպե
Տարիքային սահմանափակումներ՝ 12+
Ներկայացումն իրականացվել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի աջակցությամբ։
Ի՞նչ է փոխըմբռնումն ու արդյո՞ք այն գոյություն ունի։ Ո՞րն է նրա իմաստն ու ինչպե՞ս հասնել նրան։ Երեք շաբաթ տևող համատեղ պարային կրթական BDP և KDY նախագծերի ընթացքում, 2020-ի և 2021-ի ճակատագրական սահմանագծին, բախվելով իրար լեզուները չհասկանալու արգելքին և նույն բաները տարբեր կերպ ընկալելու դժվարությանը, մենք շատ հաճախ ենք ինքներս մեզ ուղղել այս հարցերը։ Եվ այդ մտորումները ոգեշնչեցին մեզ ստեղծել մի ներկայացում, ուր մենք ոչ միայն ամփոփում ենք համատեղ աշխատանքի արդյունքները, այլև փորձում պատասխանել աշխարհի պես հին հարցին՝ կգա՞ արդյոք ժամանակ, երբ մենք՝ մարդիկ, իսկապես կկարողանանք հասկանալ իրար։