Փոքր թատրոն / Малый театр Национального центра эстетики | улица Абовяна, 11
27 августа, начало в 18:00
#3 ARMENIAN DANCE SHOWCASE
LA VIE EN ROSE // Ваан БАДАЛЯН
LA VIE EN ROSE
Թատերախումբը՝ Փոքր թատրոն (Գեղագիտության ազգային կենտրոն), Հայաստան
Բամադրությունը՝ Վահան Բադալյանի
Երաժշտությունը՝ Մաքս Ռիխտերի, Chromatics, Armenian Navy Band
Պարը ստեղծվել է մասնակիցների հետ համատեղ՝ իմպրովիզների հիման վրա։
Կատարում են՝ Մանուկ Սաղաթելյանը, Անուշ Սմբատյանը, Թամարա Այդինյանը, Նարեկ Մինասյանը, Մհեր Զալինյանը, Լուսինե Դավթյանը, Մարիամ Արթենյանը, Կրիստինա Դանիելյանը, Տիգրան Վարդանյանը։

Տևողությունը՝ 50 րոպե։
Տարիքային սահմանափակումներ՝ 16+

Ներառական պար
2013 թվականին Բրիտանական խորհրդի հրավերով Երևան էր ժամանել «Կոնդուկո» (Candoco Dance Company) ներառական թատերախումբը։ Հայ հանդիսատեսի առջև առաջին անգամ պրոֆեսիանոլ պարողների կողքին բեմում հանդես եկան հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Ազդեցությունն այնքան շլացուցիչ էր, որ Բրիտանական խորհուրդը որոշում կայացրեց նման թատերախումբ հիմնել նաև Հայաստանում։ «Պարեր առանց սահմանների» ծրագրի հայկական բաժինը գլծավորելու հրավեր ստացավ Վահան Բադալյանը․ իր արտառոց բաեմականացումներով հայտնի ռեժիսորի համար դա լուրջ մարտահրավեր էր և նոր, դեռևս անծանոթ ուղու սկիզբ։
Սեփական ներկայացման շուրջ աշխատանքները սկսելուց առաջ խմբի մասնակիցները մեկնեցին Լոնդոն՝ Candoco Dance Company-ում փորձ և գիտելիք ձեռք բերելու։ Հետո Երևանում նույնպես անցկացվեցին վարպետաց դասեր, որտեղ 80-ից ավել մասնակիցներ ծանոթացան մի մեթոդաբանության հետ, որը թույլ էր տալիս պարային գործողությունում միավորել պարողներին և հաշմանդամություն ունեցող մարդկանց, ովքեր, սակայն, պարելու անսանձ ցանկություն ունեին։
«Մեզ մի տարի էր հարկավոր՝ թատերախումբ ձևավորելու և փորձերը սկսելու համար», - հիշում է Վահանը։ «Խմբի առաջին կազմում հինգ պարող ունեինք և հինգ հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից չորսը հենաշարժողական համակարգի տարատեսակ խախտումներ ունեին, իսկ ևս մեկի լսողությունը իսպառ բացակայում էր։ Մեր ներառական պարողներից ոմանք կյանքում ոչ մի անգամ թատրոնում չէին եղել, մինչդեռ արդեն երեսունն անց մարդիկ էին։ Որովհետև Հայաստանում մարդիկ շատ տարօրինակ վերաբերմունք են ցուցաբերում հաշմանդամների հանդեպ։ Դուք նրանց շատ հազվադեպ կտեսնեք փողոցում, հասարակական տրանսպորտում, և էլ ավելի տարօրինակ էր նրանց տեսնել բեմում՝ պարելիս։ Ես ուրախ եմ, որ մեր նախագիծը մեր հայրենակիցներից շատ-շատերի աշխարհընկալումը փոխեց։
Ներառական թատերախմբի առաջին Ne me quitte pas («Մի լքիր ինձ») ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ 2014 թվականին՝ HighFest XII միջազգային թատերական փառատոնի շրջանակում, և նույն տարի այն ճանաչվեց Հայաստանի լավագույն թատերական նախագիծ, ցուցադրվեց Մեծ Բրիտանիայում, Վրաստանում, Ուկրաինայում և Կազախստանում։ Ներկայացումը ստեղծվել էր մասնակիցների հարցազրույցներից՝ սիրո, ընտանիքի, անելանելիության զգացողության, մահվան մասին հնչեցրած մտքերից․․․ հեղինակը ի մի բերեց թատերախմբի մասնակիցների փոքրիկ պատմությունները հայտնի երգի տարբեր կատարումների ներքո։ Ne me quitte pas-ը եռագրության առաջին մասն է միայն, որին 2018 թվականին հաջորդեց LaVieEnRose («Կյանքը վարդագույնով») ներկայացումը։
«Այժմ մենք աշխատում ենք երրորդ՝ վերջին մասի շուրջ», - պատմում է բեմադրիչը։ «Իմ նպատակը յուրաքանչյուր պարողի բոլոր հնարավորությունները բացահայտելն է։ Ոչ ոք չպետք է հարմարվի մյուսին։ Հաշմանդամություն ունեցող մարդը չի կարող պարել պրոֆեսիոնալ պարողի նման, ու հակառակը։ Սակայն նրանցից յուրաքանչյուրը պետք է ստեղծագործելու և դրսևորվելու հավասար իրավունք ունենա։ Ես հպարտ եմ՝ տեսնելով, ինչպիսի մասնագիտական աճ են ունեցել մեր ներառական պարողները։ Ու դա ոչ միայն հանդիսատեսն է նկատում, այլև պարուսույցները, ովքեր նրանց հրավիրում են իրենց բեմադրություններում մասնակցելու։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է՝ որպես մի երկիր, որտեղ կան արտասահմանյան նախագծերի կողմից պահանջված ներառական պարողներ»։
Այսօր ներառական թատերախմբի պորտֆոլիոն համալրվել է հունական Smooth պարային ընկերության, գերմանական Un-Label և իտալական Oriente-Occidente փառատոնի հետ համագործակցությամբ, իսկ Երևանի Փոքր թատրոնի խաղացանկում կա չորս ներառական ներկայացում, որոնք մեծ հաջողություն ունեն հանդիսատեսի մոտ։

LA VIE EN ROSE
Труппа: Малый театр (Национальный центр эстетики), Армения
Постановка: Ваан Бадалян
Музыка: Макс Рихтер, Chromatics, Armenian Navy Band
Хореография создана совместно с танцорами на основе импровизаций.
Исполняют: Манук Сагателян, Ануш Смбатян, Тамара Айдинян, Нарек Минасян, Мгер Залинян, Лусине Давтян, Мариам Артенян, Кристина Даниелян, Тигран Варданян

Продолжительность – 50 минут
Возрастная категория – 16+

В 2013 году в Ереван по приглашению Британского Совета приехала инклюзивная труппа «Кандуко» (Candoco Dance Company). Перед армянским зрителем впервые, на одной сцене вместе с профессиональными танцорами, выступали люди с инвалидностью. Эффект был столь ошеломительный, что у Британского Совета возникла мысль основать подобную труппу и в Армении. Возглавить армянскую составляющую программы «Танцы без границ» пригласили Ваана Бадаляна – для известного своими неординарными постановками режиссера это был серьезный вызов и начало нового, непроторенного, пути.
Прежде, чем приступить к работе над своим спектаклем, участники проекта отправились в Лондон – набираться опыта и знаний в Candoco Dance Company. Затем были мастер-классы в Ереване, где более 80-и участников познакомились с методикой, позволяющей объединить в едином танцевальном действе профессионалов и людей с инвалидностью – тех, что безудержно желали танцевать.
«Нам потребовался год, чтобы сформировать труппу и начать репетиции», – вспоминает Ваан. «В первый состав вошло 5 танцоров-профессионалов и 5 человек с инвалидностью – четверо с различными нарушениями опорно-двигательной системы и один с полным отсутствием слуха. Некоторые из наших инклюзивных танцоров ни разу в жизни (а им было далеко за 30) не были в театре, ведь в Армении, зачастую, бытует весьма неоднозначное отношение к людям с инвалидностью. У нас редко встретишь инвалидов на улице, в транспорте, тем более странно видеть их, танцующих, на сцене. Рад, что наш проект многое изменил в мировоззрении моих соотечественников».
Премьера первого спектакля инклюзивной труппы Ne me quitte pas («Не покидай меня») состоялась в 2014 году на XII Международном театральном фестивале HighFest, в том же году она была признана Лучшим театральным проектом в Армении, показана в Великобритании, Грузии, Украине и Казахстане. Режиссер создал постановку, проинтервьюировав своих артистов. Из ответов на вопросы о любви, семье, чувстве безысходности, смерти… автор сложил маленькие истории, рассказанные танцорами инклюзивной труппы под различные интерпретации известной песни. Ne me quitte pas – это первая часть трилогии, за которой в 2018-м последовала LaVieEnRose («Жизнь в розовом цвете»).
«Сейчас мы работаем над третьей, последней частью трилогии», – говорит режиссер. «Моя задача – выявить возможности каждого танцора. Никто не должен подстраиваться под другого – не может человек с инвалидностью танцевать, как здоровый профессиональный танцор, и наоборот. Но у каждого из них должно быть равное право на творчество и самовыражение. Я горд тем, как возрос профессионализм наших инклюзивных танцоров – это замечает не только зритель, но иностранные хореографы, которые приглашают их в свои постановки. Доволен, что Армения сегодня предстает миру как страна, где есть востребованные зарубежными платформами инклюзивные танцоры».
Сегодня в портфолио инклюзивной труппы присутствует коллаборация с греческой танцевальной компанией Smooth, немецкой Un-Label и итальянским фестивалем Oriente-Occidente, а в репертуаре ереванского Малого театра – 4 инклюзивные постановки, которые пользуются большой популярностью у зрителя.

Ваан Бадалян, директор Национального центра эстетики, художественный руководитель Малого театра, заслуженный артист Армении

Made on
Tilda